2021-ի առաջին եռամսյակում Թուրքիան Վրաստանի համար ներմուծման ամենամեծ երկիրն է

Աշխարհ 19.04.2021   12:35   90

2021 թվականի հունվար-մարտին տասը խոշոր արտահանող երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր արտահանման մեջ կազմել է 76,7 տոկոս: Վրաստանի արտաքին առևտրի վերաբերյալ նախնական տվյալները հրապարակում է Վիճակագրության ազգային ծառայությունը: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։

Ըստ Վիճակագրության ազգային ծառայության, արտահանման լավագույն եռյակում առաջին տեղը 109,8 մլն է դոլարով զբաղեցնում է Չինաստանը, որին հաջորդում է Ռուսաստանը՝ 109,5 միլիոն դոլարով և երրորդ տեղը՝ Ադրբեջանը՝ 104,6 մլն. դոլարով:

Միևնույն ժամանակ, նախնական տվյալների համաձայն, հունվար-մարտ ամիսներին ներմուծման գործընկեր խոշորագույն տասը երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր ներմուծման մեջ կազմել է 71,5 տոկոս: Առաջին եռյակում են. Թուրքիան՝ 343,3 միլիոն դոլարով, Ռուսաստան՝ 220,4 մլն. դոլարով և Չինաստան՝ 182,8 մլն. դոլարով: Ըստ Վիճակագրության ազգային ծառայության, 2021 թվականի հունվար-մարտ ամիսներին տասը խոշոր առևտրային գործընկերների մասնաբաժինը Վրաստանի արտաքին առևտրի ընդհանուր շրջանառության մեջ կազմել է 72,2 տոկոս:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz