«168 ժամ». Վեթինգից առաջ՝ հանրահավաք ու քայլերթ

Մամուլ 27.06.2019   08:59   509

«168 ժամ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով՝ Սահմանադրության օրը՝ հուլիսի 5-ին, պետական խորհրդանիշների հանրահռչակման «Մենք» շարժումը նախաձեռնել է հանրահավաք ու քայլերթ։

Ըստ էության, սա իշխող քաղաքական ուժի կողմից ուժի դրսևորման հերթական ցույցն է, քանի որ այն կազմակերպվում է վարչական ռեսուրսի լայնածավալ ներգրավմամբ։

Հանրահավաքն ու քայլերթը կմեկնարկեն Ազատության հրապարակից, և արդեն իսկ, ըստ մեզ հասած տեղեկությունների, մոբիլիզացրել են ողջ վարչական ռեսուրսը՝ ցույց տալու համար, իբրև թե նախկինի պես վայելում են ժողովրդի գերակշիռ մասի անվերապահ աջակցությունը։

Պետական բոլոր գերատեսչություններ՝ մարզպետարաններ, քաղաքապետարաններ, նախարարություններ, գրություններ են ուղարկվել՝ խիստ հրահանգով, որպեսզի նշված քանակի մարդկանց մասնակցություն ապահովեն հուլիսի 5-ի հանրահավաքին ու քայլերթին։ Միջոցառումը կմեկնարկի նախնական պայմանավորվածությամբ՝ ժամը 19:00-ին։

Ինչևէ, հետաքրքիր կլինի տեսնել, թե անգամ վարչական ռեսուրսի լայնամասշտաբ կիրառության դեպքում որքա՞ն կլինի իշխանությունների «աջակիցների» թիվը»։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում


 Պիտակներ
         «168 ժամ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz